Հարավային Կովկասում հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանը լուրջ ընտրության առաջ կկանգնի. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հնարավոր պատերազմի պարագայում Ռուսաստանը կկանգնի լուրջ ընտրության առաջ, ինչը ձեռնտու չէ այդ երկրին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ Ռուսաստանը պետք է շատ լուրջ ընտրություն կատարի իր միակ դաշնակցի ու ՀԱՊԿ անդամ երկրի` Հայաստանի և կարևոր տնտեսական ուաշխարհաքաղաքական նշանակություն ունեցող Ադրբեջանի միջև: «Յուրաքնաչյուր դեպքում` ինչ որոշում էլ ընդունի Ռուսաստանը, կկորցնի կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը, կամ որ ամենահավանականն է, կկորցնի երկուսին էլ»,- նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ Ռուսաստանը Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ստատուս-քվոյի պահպանության կողմնակից է: «Ստատուս-քվոյի դեպքում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական աջակցության կարիքը կունենա, իսկ Ադրբեջանը փորձում է Ռուաստանի գլխավոր ռազմատեխնիկական գործընկերը դառնալ, ինչը լիովին բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ լիովին թույլ է տալիս ազդեցություն պահպանել երկու կողմի վրա էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց բանախոսը:

Քաղաքագետն անդրադարձավ Ռուսաստանի կողմից սրացումների ժամանակ նախաձեռնողականություն ցուցաբերելուն` նշելով. «Անվտանգության ոլորտում Ռուսաստանը իսկապես կարևոր դեր է կատարում, քանի որ այն անմիջականորեն ներկա է տարածաշրջանում, և միակն է, որն ավելի արագ կարող է ներգրավվել ցանկացած զարգացումների պարագայում, նաև` ռազմական: Այդ տեսնակյունից Ռուսաստանն ունի միանշանակ առանձնահատուկ դեր տարածաշրջանում ու Մինսկի գործընթացի շրջանակներում ևս»:

Նրա խոսքով` վերջին օրերին մամուլում պտտվող կարծիքը, թե Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, պարզաբանման կարիք ունի: «Խոսքը միայն այն մասին չէ, որ Ռուսաստանը նախաձեռնողականություն է ցուցաբերում բանակցային գործընթացն առաջ տանելու կամ էլ` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը լուծելու առումով, այլ խնդիրն այն է, որ Ռուսաստանը հերթական անգամ փորձում է շփման գոտում վստահության կամ դեէսկալացիայի քայլեր կատարել»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ դա այնքան էլ չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը չի գնում դրան: «Ադրբեջանը դրա արդյունքում կկորցնի իր միակ` ռազմական սպառնալիքի լուրջ լծակը` հայկական կողմերի ու միջազգային հանրության վրա ազդեցություն գործադրելու առումով»,-նկատեց Սերգեյ Մինասյանը:

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ինտենսիվորեն կրակահերթերի տակ էր պահում ՀՀ Տավուշի սահմանամերձ շրջանները, տարբեր զինտեխնիկայի միջոցով սրացում մտցնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո ադրբեջանցիները դադարել են կրակել:

Հայերեն English

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26