Մշակույթ

Հայկական երկու ֆիլմեր Վարշավայի միջազգային կինոփառատոնում արժանացել են մրցանակների

1 րոպեի ընթերցում

Հայկական երկու ֆիլմեր Վարշավայի միջազգային կինոփառատոնում արժանացել են մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողության ժամանակ կինոփառատոնին Հայաստանից ներկայացված Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ Հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը արժանացել է կինոփառատոնի հովանավոր, Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին:

Ջիվան Ավետիսյանի` Արցախի պատերազմին նվիրված «Թևանիկ» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերակցության» մրցանակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

«Ի դեպ, «Թևանիկ» ֆիլմը ցուցադրվել է նաև այս տարի հուլիսին Լեհաստանի Լյուբլին քաղաքում «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Շնորհավորում ենք մեր կինոգործիչներին և մաղթում հետագա հաջողություններ և միջազգային պարգևներ»,-նշել է Էդգար Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում