Մշակույթ

60 երկրների 300-ից ավելի ֆիլմեր են ներկայացված Տորոնտոյի 40-րդ հոբելյանական կինոփառատոնում

2 րոպեի ընթերցում

60 երկրների 300-ից ավելի ֆիլմեր են ներկայացված Տորոնտոյի 40-րդ հոբելյանական կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 60 երկրների ավելի քան 300 ֆիլմեր են ներկայացվելու Տորոնտոյում բացվող հոբելյանական 40-րդ միջազգային կինոփառատոնում (Toronto International Film Festival, TIFF): Կանադայի խոշորագույն մեգապոլիսում կինոստուգատեսի հյուրերի թվում կլինեն նաեւ հոլիվուդյան հայտնիները, ներառյալ Ջոնի Դեփը, Մեթ Դեյմոնը, Ջուլիանա Մուրը, Քրիստոֆեր Ուոքենը, Նատալի Փորթմանը, Սանդրա Բուլոկը, Սթիվ Մարտինը եւ շատ ուրիշներ:

«Փառատոնը մեկնարկելու Է կանադացի ռեժիսոր Ժան Մարկ Վալլեի «Ավերածություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով»,-ՏԱՍՍ-ին հայտնել են կինոստուգատեսի կազմկոմիտեում: Այս ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Ջեյք Ջիլենհոլը եւ Նաոմի Ուոթսը: Ժապավենը պատմում Է ներդրումային բանկիրի մասին, որը դեպրեսիայի մեջ Է ընկել ամուսնու զոհվելուց հետո: «Սա շատ ուժեղ ու ողբերգական պատմություն Է, որը գրված Է մարդկային հոգեբանությունը հասկանալու, մեր բացառիկությունը, մեր առանձնահատությունները գիտակցելու անկեղծ ցանկությամբ եւ փորձել հասկանալու, թե ինչն Է մեզ ստիպում սիրել»,-ֆիլմն այսպես Է բնութագրում ռեժիսորն ինքը: Շատ քննադատներ արդեն կանխագուշակում են, որ «Ավերածությունը» կդառնա «Օսկար» մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին կհասնի այն կինոնկարին, որը կհաղթի հանդիսատեսների քվեարկության արդյունքում: Անցած տարի հանդիսատեսների համակրանք մրցանակն ստացել Է նորվեգացի ռեժիսոր Մորտեն Տիլդումի «Խաղի նմանակում» կինոդրաման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում