Միավորված աշխատանքային կուսակցությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների գործընթացին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված աշխատանքային կուսակցությունը անմասն չի մնում սահմանադրական բարեփոխումների գործընթացից և պատրաստվում է ամրագրել իր համար կարևոր սկզբունքները: Այս մասին սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում նշեցց ՄԱԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրել ենք մեր կուսակցության մոտեցումներն ու դիրքորոշումը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: Մենք անմասն չենք մնում սահմանադրական բարեփոխումների գործընթացից: Գտնում ենք, որ հարկավոր է մասնակցել այդ գործընթացին և ամրագրել այն սկզբունքները, որոնք մեզ համար կարևոր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արսենյանը:

Արսենյանը հայտնեց, որ իրենց համար Սահմանադրության նախագծում մտահոգիչ է այն դրույթը, ըստ որի` հանրապետության նախագահին ընտրելու են ընտրիչները, մի շարք անցումային դրույթներ, որոնց մասին իրենք հայտնել են ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի ղեկավարը դրական է համարում այն հանգամանքը, որ Սահմանադրության նախագծով բարձրացվում է ոչ թե անհատների, այլ քաղաքական կուսակցությունների դերը:

ՀՀ Նախագահի նստավայրում սեպտեմբերի 9-ին հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ:

Հայերեն English Русский

«Ընթրիք հիմարի հետ». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ սպասված ներկայացման առաջնախաղը

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները