flydubai-ի զեղչերը մեկնարկում են.#flydubaiSale

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Flydubai ավիաընկերությունը սեպտեմբերի 9-ին հայտարարել է ցանցային զեղչ` հաճախորդներին առաջարկելով Դուբայ և մի շարք այլ ուղղություններով բիզնես և էկոնոմ-կարգի տոմսեր` 30% զեղչով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին flydubai ավիաընկերության երևանյան գրասենյակից, զեղչը տարածվում է բոլոր այնտոմսերի վրա, որոնք կամրագրվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը` 2015թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհորդելու համար:

Boeing 737-800 Next-Generation 49-ը ժամանակակից ինքնաթիռներից բաղկացած իր շարժակազմով flydubai-ն իրականացնում է շաբաթական 1600 չվերթ` ավելի քան 90 ուղղություններով աշխարհի 45 երկրներում: Ավիաընկերության ընդարձակ թռիչքային ցանցն ընդգրկում է Պարսից ծոցի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Հնդկաստանի բազմաթիվ երկրներ:

Դուբայը` որպես արագ զարգացող գլոբալ ինդուստրիալ երկիր, որ գտնվում է արևելքի ու արևմուտքի խաչմերուկում, միմյանց է կապում տարբեր ծագում և մշակույթ ունեցող մարդկանց: Արաբական անապատով սփռված այս կոսմոպոլիտ օազիսը զարմացնում ու հիացնում է իր ֆուտուրիստական քաղաքային բնապատկերներով: Սկսած առևտրի կենտրոններից և փակ լեռնադահուկային համալիրներից մինչև սաֆարին անապատում և աշխարհի ամենաբարձր շենքը, Դուբայն առաջարկում է բազմաթիվ տեսարժան վայրեր և զվարճալիքներ ինչպես ընտանիքների համար, այնպես էլ առավել հետաքրքրասեր ճանապարհորդների համար:

flydubai-ի նպատակն է ապահովել իր հաճախորդներին լավագույն ճամփորդական փորձով՝ առաջարկելով նրանց մատուցվող ծառայությունների ճկուն համակարգ: flydubai բիզնես-կարգն ուղևորներին ճամփորդության ընթացքում ապահովում է առավելագույն հարմարավետությամբ և անհատական սպասարկմամբ, մինչդեռ առավել ճանաչված էկոնոմ-կարգն ընձեռում է ավելի շատ և մատչելի ճանապարհորդելու հնարավորություն:

flydubai ավիաընկերությունն իրականացնում է չվերթներ Երևանից դեպի Դուբայ շաբաթական չորս անգամ:

flydubai ավիաընկերություննիր մշտապես ընդլայնվող ցանցով ձգտում է վերացնել ճամփորդելուն խոչընդոտող հնարավոր պատնեշները և բարելավել արդյունավետ միջմշակութային համագործակցություն: 2009թ. իր առաջին չվերթից սկսած` flydubai ավիաընկերությանը հաջողվել է զարգացնել թռիչքային ցանց, որն ընդգրկում է ավելի քան 90 ուղղություն, որից միայն19-ը մեկնարկել են 2015 թվականին, բացել 67 ուղղություն, որոնց հետ նախկինում Դուբայը չի ունեցել ուղիղ օդային կապ կամ որոնք չեն սպասարկվել ԱՄԷ-ից Դուբայի ազգային ավիափոխադրողների կողմից, կազմավորել 49-ը Next-Generation Boeing 737-800 ինքնաթիռներից բաղկացած շարժակազմ, որը 2023 թվականի վերջին կհամալրվի ևս ավելի քան 100 նոր ինքնաթիռներով:

Իր ճկունության և դինամիկության շնորհիվ flydubai ավիաընկերությունն էական ավանդ է ներդնում Դուբայի տնտեսական զարգացման մեջ և նպաստում է Դուբայի Կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը`նախկինում օդային հաղորդակցության պակաս զգացողտարածաշրջաններից լրացուցիչ ուղևորափոխադրումներ իրականացնելով: flydubai ավիաընկերության երևանյան գրասենյակի հասցեն է ք. Երևան, Զաքյան 8, հեռ.` +374 11 331111; +374 94 40 20 65, էլ.փոստ՝ info@flydubai.am:

Հայերեն

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը