Քոբանիում ԻՊ-ի հարձակումից տուժած Թովմասյանների ընտանիքը հաստատվել է Երևանի Սիլիկյան թաղամասում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների ջարդից փրկված և սեպտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ Հայաստան տեղափոխված Թովմասյանների ընտանիքի 17 անդամները հանգրվանել են հայրենիքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մտնելով Քոբանի` ԻՊ-ի գրոհայինները սպանել են քնած գյուղացիներին, այրել տներն ու մարդկանց։ 43-ամյա Հովսեփ Թովմասյանին սպանել են 13-ամյա որդու աչքի առաջ։ Թովմասյանների գերդաստանի մնացած անդամները (Թովմասյան 4 եղբայրների ընտանիքները, այդ թվում` 11 երեխա) հրաշքով կարողացել են փրկվել և հասնել սահման։ Թուրք սահմանապահներն ընտանիքին թույլ են տվել մտնել Թուրքիա և տեղավորել Սուրուճի դպրոցի շենքում, որտեղ ընտանիքը բազում դժվարություններով ապրել է 3 ամիս:

ՀՀ սփյուռքի նախարարությունը Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և «Ակօս» շաբաթաթերթի աշխատակից, պոլսահայ լրագրող Արիս Նալջըի շնորհիվ մշտապես տեղեկացել է Թուրքիա տեղափոխված Թովմասյանների և մյուս ընտանիքների մասին:

Նախարար Հրանուշ Հակոբյանի հանձնարարությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շահագրգիռ կառույցների հետ (ՄԱԿ ՓԳՀ, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն», «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ, «Օքսֆամ»-ի հայաստանյան մասնաճյուղ) քննարկել են ընտանիքի` Հայաստան տեղափոխվելու տարբերակները, Թովմասյաններին կացարանով ապահովելու և այլ անհրաժեշտ աջակցություն տրամադրելու հարցերը:

Միջնորդավորված բանակցությունների արդյունքում, Թովմասյաններին տրամադրվել են ճամփորդական փաստաթղթեր: ԱՄՆ-ում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Րաֆֆի Արդհալջյանի ֆինանսավորմամբ լուծվել են Թովմասյանների ընտանիքի Հայաստան տեղափոխվելու ծախսերը:

Ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն», «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ և մամուլի ներկայացուցիչները:

Թովմասյանների ընտանիքը տեղավորվել է մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում՝ հատուկ նրանց համար առանձնացված հարմարավետ կացարանում: ՀՀ սփյուռքի նախարարությունը, այլ կառույցների հետ համագործակցելով, ձեռնամուխ է եղել 17 հոգուց բաղկացած Թովմասյանների գերդաստանի կեցության խնդիրների լուծմանը:

Լուսանկարը` News.am-ի

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին