Հասարակական

Սյունիքի մարզպետը Կապանում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետը Կապանում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում սեպտեմբերի 8-ին կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետն ընդունել է 34 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել է քսանհինգ, աշխատանքի տեղավորման՝ յոթ, բնակարան ձեռք բերելու և խմելու ջրի կարգավորման հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսաներեքին տրվել է դրական լուծում, երկուսն ուսումնասիրության ընթացքում են:

Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած քաղաքացիները: Մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսումնասիրել բնակարան ձեռք բերելու և խմելու ջրի կարգավորման վերաբերյալ դիմումները և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում