Ադրբեջանը զորավարժությունների անցկացման մասին պետք է հայտարարեր նախապես, ինչը չի արել. Դավիթ Տոնոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցել միջազգային պայմանագրերով զորավարժությունների անցկացման համար ընդունված սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով հայկական կողմը դրանց մասին հայտարարել է ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով: Հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հարցին` «Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Արդեն ս.թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա այդ զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում: Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլով լուրեր են տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում նույնպես կազմակերպվում են զորավարժություններ, որոնց ընդգրկված են լինելու 65.000 հազար մարդ անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենաներ, 500 միավոր հրթիռային և հրետանային համակարգեր, 40 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ և այլն: Արդյոք կա՞ն միջազգային մեխանիզմներ` զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու և դրանց թափանցիկությունն ապահովելու համար, Տոնոյանը նման պատասխան է տվել.

«Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են և' Հայաստանը, և' Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես, Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև 9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը, կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 ՄԶՄ-ներ կամ մինչև 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ (100 մմ և ավելի տրամաչափի) ներառող որևէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Հայերեն English Русский

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում