Սոկուրովի «Ֆրանկոֆոնիան» առաջատարն Է Վենետիկի կինոփառատոնի վարկանիշերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի կինոփառատոնի առաջին կեսի արդյունքներով Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» վավերագրական-խաղարկային կինոժապավենն առաջատարն Է քննադատների եւ հանդիսականների քվեարկության վարկանիշերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարկանիշը սեպտեմբերի 7-ին հրապարակվել Է Իտալիայի CIAK հեղինակավոր կինոհրատարակության փառատոնային թողարկման մեջ:

Ամեն օր իտալացի քննադատները եւ պրեմիերային ցուցադրությունների հանդիսականները գնահատում են Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի մասնակիցներին, կինոփառատոն, որը սեպտեմբերի 2-ից մինչեւ 12-ը տեղի Է ունենում Լիդո կղզում: Այս պահին գնահատականներ Է ստացել մրցույթին մասնակցող ֆիլմերի ուղիղ կեսը:

Ալեքսանդր Սոկուրովի»Ֆրանկոֆոնիան», որը պատմում Է գերմանական օկուպացման ժամանակների Լուվրի մասին, գլխավորում Է իտալական առաջատար հրատարակությունների կինոքննադատների վարկանիշը՝ հինգ հնարավորից վաստակելով չորս բալ: Երկրորդ տեղում Է ֆրանսիական «Կնգում» դրաման, երրորդ հոիզոնականը, քննդատների կարծիքով՝ զբաղեցնում Է Լուկա Գուադանինոյի «Մեծ խռովք» ժապավենը՝ գլխավոր դերում Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ: Սոկուրովի ֆիլմն առաջատարն Է նաեւ հանդիսականների ժյուրիի վարկանիշում:

Այնտեղ ֆիլմն ստացել Է 3,7 բալ 5 հնարավորից: Այստեղ «Ֆրանկոֆոնիային» հաջորդում են Թոմ Հուպերի «Աղջիկը Դանիայից» ֆիլմը՝ գլխավոր դերում Էդդի Ռեդմեյնի մասնացկությամբ (3,6 բալ) եւ Քերի Ֆուկունագայի «Անոք գազանները»՝ դերերից մեկում Իդրիս Էլբայի մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից