Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բրյուսելում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս տարի ևս չի հիասթափեցնի Բրյուսելում ապրող իր երկրպագուներին: Ճանաչված երգիչը նոյեմբերի 17-ին հանդես կգա Բելգիայի մայրաքաղաքի Forest National համերգասրահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով համերգասրահի պաշտոնական forest-national.be կայքը, հանդիսատեսին սպասվում է եզակի համերգ:

«Շառլ Ազնավուրը միակ 91-ամյա երգիչն է, ով ռեկորդներ է սահմանում հանդիսատեսի թվով աշխարհի ամենամեծ և հեղինակավոր թատրոններում, որտեղ ելույթ է ունենում»,-գրում է Forest National-ի կայքը: Ներկայացնելով Ազնավուրի հաղթանակներն ու հաջողությունները` համերգասրահի կայքն անդրադառնում է նաև նրա անթիվ մրցանակներին, ինչպես նաև հիշեցնում, որ երգիչն այս տարի թողարկել է իր 51-րդ`«Encores» ալբոմը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում