Սպորտ

Հովիկ Հայրապետյանը՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Հովիկ Հայրապետյանը՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտված Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի մրցաշարում գերազանց արդյունքի է հասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայրապետյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և երևանցի գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի հետ բաժանելով 1-2 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել մրցաշարի հաղթող: 3-րդ մրցանակը ևս բաժին է հասել ԼՂՀ-ի ներկայացուցչին՝ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանին:

Վերոնշյալ 3 շախմատիստներն էլ իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին, որը կկայանա 2016թ. հունվարին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում