Մշակույթ

«Հիթմեն. գործակալ 47» ֆիլմը հայկական կինովարձույթում է

1 րոպեի ընթերցում

«Հիթմեն. գործակալ 47» ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար սպասված «Հիթմեն. Գործակալ 47» ֆիլմը հայկական կինովարձույթում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեժիսոր Ալեքսանդր Բախի կինոնկարը սեպտեմբերի 3-ից հնարավոր է դիտել հայկական կինոթատրոնների էկրաններին:

Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության կինոնկարում խաղում են Ռուփերտ Ֆրենդը, Զախարի Քուինթոն, Հաննա Ուերը և այլք: 35 միլիոն բյուջե ունեցող ֆիլմում պետք է խաղար Փոլ Ուոքերը, սակայն նրա ողբերգական մահվան պատճառով այդ գաղափարն իրականություն չդարձավ:

Ֆիլմի գլխավոր հերոսը գործակալ 47-ն է: Նա իդեալական մարդասպան է, անում է այնպիսի բաներ, որոնք չի կարող անել հասարակ մարդը: Բայց գործակալ 47-ը ոչինչ չգիտի իր ծագման մասին: Գաղտնիքի բացահայտման բանալին մի աղջիկ է:

Ֆիլմը Hitman ընկերության համակարգչային խաղի էկրանավորումն է, ընդ որում` ոչ առաջինը. Գործակալ 47-ի մասին այլ կինոնկար էլ է նկարահանվել` 2007 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում