Մշակույթ

Քեյթ Բլանշեթը կոմեդիայի թագուհուն կմարմնավորի Լյուսիլ Բոլի մասին բայոպիկում

2 րոպեի ընթերցում

Քեյթ Բլանշեթը կոմեդիայի թագուհուն կմարմնավորի Լյուսիլ Բոլի մասին բայոպիկում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը գլխավոր դերը կխաղա ծաղրածու Լյուսիլ Բոլի մասին բայոպիկում, որը «Ես սիրում եմ Լյուսիին» հեռուստասերիալի աստղն Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին, ժապավենի սցենարը գրելու Է «Օսկար»-ի դափնեկիր Ահարոն Սորկինը:

Ֆիլմը կպատմի դերասանուհու կարիերայի եւ կյանքի մասին, որն ստացել Է «Կոմեդիայի թագուհի» մականունը: Ինչպես նշում Է The Daily Mail-ը, սյուժեի կենտրոնում կլինի նաեւ Բոլի եւ դերասան Դեզի Առնազի քսանամյա ամուսնությունը, ում հետ նրանք միասին աշխատել են «Ես սիրում եմ Լյուսիին» սերիալի վրա:

Դերասանների երեխաները՝ Լյուսի Առնազը եւ Դեզի Առնազ-կրտսերը, կզբաղվեն կինոկենսագրության պրոդյուսերությամբ:

Նկարահանումների սկսվելու ժամանակը եւ կինոնկարի ռելիզի ամսաթիվը չեն ճշտվում:

Բոլը նկարահանվել Է 1935 թվականի «Երեք հրացանակիրները», «Էբոթը եւ Կոստելլոն՝ Հոլիվուդում», «Մութ անկյուն» եւ այլ ֆիլմերում: Դերասանուհին 13 անգամ անվանակարգվել Է «Էմմի» մրցանակի համար եւ հաղթել Է չորս անգամ:

Բլանշեթը հայտնի Է «Ելիզավետա», «Բենջամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը», «Տաղանդավոր միստր Ռիփլին» ֆիլմերով: Նա ստացել Է բազմաթիվ պարգեւներ, այդ թվում՝ երկու «Օսկար» մրցանակ («Ավիատորը» եւ «Ժասմին» կինոնկարներում խաղացած դերերի համար), երեք «Ոսկե գլոբուս» եւ երեք BAFTA մրցանակ:

Լուսանկարը`Zama

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում