Թոմ Քրուզի մասնակցությամբ «Ջեկ Ռիչեր 2» ֆիլմը վարձույթ դուրս կգա 2016 թվականի հոկտեմբերի 1-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջեկ Ռիչեր» ֆիլմի (2012) շարունակությունը՝ «Ջեկ Ռիչեր 2»-ը, որում գլխավոր դերը խաղում Է Թոմ Քրուզը, վարձույթ դուրս կգա 2016 թվականի հոկտեմբերի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Paramount Pictures կինոստուդիան:
«Կինոնկարի ռեժիսոր Էդվարդ Ցվիքը դրա նկարահանումներին ձեռնամուխ կլինի նոյեմբերին»,-նշում Է Hollywood Reporter հանդեսը: Ցվիքը լայն ճանաչում Է ստացել իր «Վերջին սամուրայը» ֆիլմի (2003) Էկրան բարձրանալուց հետո:
Սկզբում կինոընկերությունը կասկածում Էր ֆիլմի շարունակությունը նկարահանելու անհրաժեշտության հարցում, ինչը կապված Էր ԱՄՆ-ում կինոնկարի ցուցադրությունից ստացված ոչ մեծ միջոցների հետ: Սակայն աշխարհի մյուս երկրներում «Ջեկ Ռիչեր»-ը լավ ընդունելության արժանացավ: Արդյունքում՝ կինոնկարի համաշխարհային ցուցադրությունը 218 մլն դոլար դրամամուտք ապահովեց այն դեպքում, երբ ֆիլմի արտադրական ծախսերը կազմել Էին 60 մլն դոլար: Դա ճանապարհ բացեց սիկվելի համար, որի առաջիկա ստեղծման մասին ընկերությունը հայտարարել Էր 2013 թվականի դեկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP