ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետարանում անցկացրել էաշխատանքային խորհրդակցություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երեւանը պետք է դառնա ապրելու եւ աշխատելու համար հրապուրիչ եւ հարմարավետ քաղաք, որի բնակիչների առօրյա հոգսերին առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել եւ հնարավորինս քիչ թվով դժգոհ քաղաքացիներ ունենալ: Այսպես է ձեւակերպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետարանից ունեցած ակնկալիքներն այսօր այնտեղ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որի ընթացում քննարկվել են 2006թ. արդյունքներն ու 2007թ. անելիքները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահն ասել է, որ կատարողական կարգապահության տեսանկյունից քաղաքապետարանի աշխատանքներում ակնհայտ է որակական փոփոխությունը, ակնհայտ է նաեւ աշխատանքների ծավալի մեծացումը, սակայն երկրի տնտեսական աճը եւ մայրաքաղաքի դինամիկ զարգացումը նոր խնդիրներ են առաջադրում, որոնց պետք է արագ արձագանքել: Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկության խնդրին, ասելով, որ տարեցտարի ավելացող ավտոմեքենաների թիվն անխուսափելի է դարձնում այստեղ համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: Նախագահը խոսել է տրանսպորտային հանգույցները բարելավելու, մայրաքաղաքը մեծ տեղատարողությամբ հասարակական տրանսպորտի միջոցներով ապահովելու գործընթացն արագացնելու եւ առաջիկա 1-2 տարում խնդիրը լիարժեք լուծելու մասին: Նախագահն անդրադարձել է նաեւ մայրաքաղաքի զարգացմանը զուգընթաց նրա ենթակառուցվածքների նորացման եւ նոր ծավալներին համապատասխանեցման խնդրին, ասելով, որ քաղաքապետարանը պետք է մասնագիտական կանխատեսումներ կատարի, թե մոտակա տարիներին փոփոխության ինչպիսի պատկեր կարող է լինել. «Ըստ այդմ, պետք է նաեւ հաշվարկներ կատարել, թե ինչ կարգի ներդրումներ են անհրաժեշտ, (նաեւ բնական մենաշնորհ ներկայացնող բիզնեսների կողմից) այս ամենին ժամանակին արձագանքելու համար: Քաղաքում մեծ ծավալի շինարարություն է իրականացվում: Միայն անցյալ տարի ՀՆԱ-ում շինարարությունը աճել է 37 տոկոսով, ինչը մեծ տեմպ է: Նոր թաղամասեր, փողոցներ են ձեւավորվում եւ ենթակառուցվածքները չհամապատասխանեցվելու դեպքում լրջագույն խնդիրներ ենք ունենալու, ինչի դեպքում քաղաքապետարանը վթարների հետեւից անընդհատ վազող կառույց է լինելուե,- նշել է նախագահը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ երեւանյան հերթական խստաշունչ ձմեռը ցույց տվեց, որ ենթակառուցվածքների խոցելիության առումով նաեւ խնդիր կա որոշ թաղամասերում եւ բազմաբնակարան շենքերում. «Այս ձմռանը մի քանի տասնյակ շենքեր կամ հոսանքից կամ ջրից զրկված էին սառեցումների հետեւանքով, ինչի պատճառով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիներ դժգոհություն էին արտահայտում:Պետք է քարտեզագրել այդ թույլ կետերը եւ տեխնիկական ու կազմակերպչական լուծումներ տալ դրանցե,-հանձնարարել է նախագահը: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաեւ մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքների կազմակերպումը դրվագայինից ամբողջական մոտեցումով փոխարինելու եւ բնակýոնդի թարմացման խնդիրներին: Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետարանին առաջարկել է ուշադրություն դարձնել մայրաքաղաքի ներդրումային գրավչությունը մեծացնելու խնդրին եւ այդ ուղղությամբ նպատակային աշխատել. « Չենք ասում բիզնեսով զբաղվեք, այլ ձեր աշխատանքով քաղաքի ներդրումային գրավչությունը բարձրացրեք: Մի քանի տարի առաջ այս հարցադրումը չէի անի, քանի որ «կարկատաններովե էինք զբաղված, սակայն այսօր արդեն ի վիճակի եք այս հարցերի հետ էլ առնչություն ունենալե,-նշել է նախագահը: Անդրադառնալով քաղաքապետ Երվանդ Զախարյանի ներկայացրած մայրաքաղաքի զարգացման 2007թ. ծրագրին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ թեեւ այն բավականին ծանրաբեռնված է, սակայն վստահ է, որ ծրագիրն ամբողջական իրականացնելու համար առկա է համապատասխան թե ýինանսական, եւ թե կադրային ներուժ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա