Արմեն Մուրադյանը Պուշկինի անվան դպրոցում մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մասնակցել է սեպտեմբերի 1-ին`Գիտության և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որը միավորել է առաջին դասարանցիներին, շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միջոցառումը եզրափակվել է Պուշկինի դպրոցի հարուստ պատմության, անցած երկարամյա ուղու մասին պատմող «Եվ չընդատվեց սերունդների կապը» փաստագրական ֆիլմի դիտմամբ: Տեսանյութը վկայել է այն մասին, որ այս դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, որոնց շարքում են անվանի քաղաքական, հասարակական, արվեստի գործիչներ երբեք չեն ընդհատել կապը հարազատ կրթօջախի հետ և մեծ սիրով են մասնակցում կազմակերպվող տասնյակ միջոցառումներին, նախաձեռնում հանդիպումներ աշակերտների հետ:Մոսկովյան 17-ն այն հասցեն է, որը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի խոսքով, միշտ հարազատ է բոլոր «պուշկինցիների» համար:

Արմեն Մուրադյանը հանդիպել է նաև միջին դասարաններում իր աշխարհագրության ուսուցչուհի Ելենա Միքայելյանին, կիսվել դպրոցի, նրա մանկավարժական յուրահատուկ մոտեցմամբ առանձնացող դասաժամերի մասին ջերմ տպավորություններով: Նա մաղթել է իր ուսուցչին առաջին հերթին քաջառողջություն, որ դեռ շատ սերունդներ հնարավորություն ունենան վայելելու նրա խիստ, բայց ցանկալի ներկայությունը դասարանում:

Մանկավարժական, կրթական յուրահատուկ ավանդույթներ ունեցող այս դպրոցն անցել է ժամանակի քննությունը` պահպանելով կայուն տեղը մայրաքաղաքի լավագույն հանրակրթական հաստատությունների շարքում։ Տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան