Ֆուտբոլ

Սիմոն Պոուլսենը չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ խաղին

1 րոպեի ընթերցում

Սիմոն Պոուլսենը չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Դանիայի հավաքականի առանցքային պաշտպան Սիմոն Պոուլսենը մարզման ժամանակ վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ «Եվրո-2016»-ի ընտրական հանդիպմանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Պոուլսենի փոխարեն Դանիայի ընտրանի է հրավիրվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի 19-ամյա պաշտպան Անդրեաս Կրիստենսենը:

Միաժամանակ, հարցականի տակ է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և դանիացիների առաջատար Քրիստիան Էրիկսենի մասնակցությունը սեպտեմբերի 7-ի մրցավեճին, քանի որ նա դեռևս ապաքինվում է վնասվածքից, թեև այն այդքան էլ լուրջ չէ:

Հայաստան - Դանիա հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Այս թիմերի առաջին խաղում դանիացիներն առավելության էին հասել 2:1 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում