Միջազգային

Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին կոչ է արել գնել տեղական ապրանք եւ հանգստանալ միայն Բելառուսի հանգստավայրերում

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին կոչ է արել գնել տեղական ապրանք եւ հանգստանալ միայն Բելառուսի հանգստավայրերում

ՄԻՆՍԿ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել երկրի քաղաքացիներին գնել միայն հայրենական արտադրության ապրանքներ եւ հանգստանալ բացառապես իրենց երկրի հանգստավայրերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բելտա»-ն, երկրի նախագահը շեշտել է, որ բելառուսները պետք է փոխեն իրենց հոգեբանությունն ու օգնեն երկրին վատ ժամանակաշրջանում: Առաջին հերթին Լուկաշենկոն կոչ է արել հրաժարվել արտասահմանյան ապրանքներից: Նա շեշտել է, որ բելառուսները պետք է կրեն տեղական, թեկուզ եւ ոչ նորաձեւ, տաբատները եւ հրաժարվեն արտասահմանյան պատռված ջինսերից:

Նա շեշտել է, որ եթե 10 միլիոն քաղաքացիները գնեն հայրենական ապրանք ապա տնտեսական ճգնաժամ երկրում չի լինի: «Բելառուսում կան բազմաթիվ լճեր, գնացե՛ք եւ այնտեղ հանգստացեք: Այո՛, լճերում ջուրը քիչ է, բայց դե դժվար ժամանակահատվածում կարելի է «յոլա գնալով» հանգստանալ: Եթե դուք ընտրեք բելառուսական հանգստավայրերը, դոլարի կուրսի փոփոխությունները մեզ համար վտանգավոր չեն լինի»,- ասել է Բելառուսի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում