Միջազգային

ԵՄ-ի երկրների ղեկավարները պատրաստ են գագաթնաժողով անցկացնել փախստականների խնդրի շուրջ. Մերկել

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ի երկրների ղեկավարները պատրաստ են գագաթնաժողով անցկացնել փախստականների խնդրի շուրջ. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների ղեկավարները պատրաստ են անհրաժեշտության դեպքում գագաթնաժողով անցկացնել փախստականների խնդրրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք խնդրեցինք ներքին գործերի նախարարներին՝ հնարավորինս արագ միջոցներ մշակել փախստականի կարգավիճակի տրամադրման համակարգի հնարավոր փոփոխման համար,-ասել Է նա:-Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պատրաստ են այդ աշխատանքի ավարտից հետո անհրաժեշտության դեպքում արտահերթ գագաթնաժողով անցկացնել»:

Ավելի վաղ Գերմանիայի եւ Ավստրիայի արտաքին գործերի նախարարները կոչ են արել Եվրամիության երկրներին՝ փախստականների հետ կապված ճգնաժամի ընդհանուր լուծում գտնել: Ինչպես օգոստոսի 27-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԵՄ-ն հնարավորինս արագ պետք Է փախստականների տեղաբաշխման արդարացի համակարգ մշակի:

«Այն երկրները, որոնց վրա Է ընկած ծանրության հիմնական մասը, միայնակ գլուխ չեն հանի: Մեզ հարկավոր են ընդհանուր ստանդարտներ եւ ընթացակարգեր»,- ասել Է նա: Շտայնմայերի խոսքով՝ այդ թեմային Է նվիրված լինելու բանավեճերի զգալի մասը Արեւմտյան Բալկանների երկրների՝ Վիեննայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցի կարծիքով՝ անհրաժեշտ Է շտապ կարգով լուծել փախստականների խնդիրը: «Եթե մեզ չհաջողվի արագ պատասխան գտնել, ապա Էլ ավելի շատ երկրներ Դանիայի ու Հունգարիայի օրինակով կփորձեն սեփական ուժերով հաղթահարել ճգնաժամը»,-նախազգուշացնում Է նա: Կուրցի համոզմամբ՝ այդ մոտեցումն «սպառնում Է բաց սահմանների եվրոպական գաղափարին»: «Վստահ եմ, որ այդ խնդիրը կարող Է միայն համաեվրոպական լուծում ունենալ»,-հավելել Է նա:

Իր հերթին հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովն առաջիկա շաբաթներին նոր առաջարկություններ կպատրաստի Միության երկրների միջեւ փախստականների բաշխման քվոտաների վերաբերյալ եւ հուսով Է, որ դրանք աջակցություն կստանան ԵՄ-ի բոլոր երկրների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում