Շոու Բիզնես

Քիմ Քարդաշյանը ծննդաբերությունից հետո կարող Է ենթարկվել արգանդի հեռացման վիրահատության

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը ծննդաբերությունից հետո կարող Է ենթարկվել արգանդի հեռացման վիրահատության

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանը պատմել Է այն դժվարությունների մասին, որորնց նա բախվել Է երկրորդ անգամ հղիանալ փորձելիս: C Magazine հրատարակությանը տված հարցազրույցում նա ճշտել Է, որ ծննդաբերությունից հետո հավանաբար հարկ կլինի անցնել հիստերԷկտոմիայի ընթացակարգ (արգանդի հեռացման վիրահատություն), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առողջության հետ կապված խնդիրների մասին մոդելը պատմել Է ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպես են ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ որոշել երկրորդ երեխան ունենալ: «Դա երկար ճանապարհ Էր: Ես ամեն օր ժամը հինգին բժշկի Էի գնում Բեւեռլի Հիլզ»,-ճշտել Է Քարդաշյանը: Նա հավելել Է, որ երկրորդ հղիությունից առաջ արդեն արգանդի երկու ոչ մեծ վիրահատություն Է տարել:

Մոդելի խոսքով՝ բժիշկները գտնում են, որ ծննդաբերությունից հետո ինքը հարկադրված կլինի հեռացնել արգանդը: Նա նշել Է, որ դա իրեն փոքր-ինչ վախեցնում Է:

Աստղային զույգի առաջին համատեղ երեխան ծնվել Է 2013 թվականի հունիսի 15-ին, դստերն անվանել են Նորթ Ուեստ: Որդին, որին այժմ սպասում են Քիմը եւ Քանիեն, ենթադրվում Է, որ կստանա Իսթոն անունը՝ Իսթ (Արեւելք) բառից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում