Միջազգային

Լիբիայի ափերի մոտ առնվազն 100 մարդ է զոհվել միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Լիբիայի ափերի մոտ առնվազն 100 մարդ է զոհվել միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 100 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ անօրինական միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Լրագրողների տվյալներով՝ առնվազն 100 զոհվածների մարմիններ են տեղափոխվել Լիբիայի Զուարա քաղաքի հիվանդանոց, որտեղից նավը մեկնել էր ավելի քան 400 գաղթականներով: Նավաբեկության զոհեր են դարձել Սիրիայի, Բանգլադեշի եւ Աֆրիկայի մի քանի այլ երկրների քաղաքացիներ:

Reuters գործակալությունը հաղորդել է, որ Լիբիայի առափնյա պաշտպանության ուժերին հաջողվել է փրկել շուրջ 200 նավաբեկյալների: Փրկարար գործողությունը շարունակվում է:

Ինչպես նշում է BBC-ն, օգոստոսի 27-ի առավոտյան Լիբիայի ափերի մոտ եւս մեկ նավ է խորտակվել, որի վրա եղել են 50 միգրանտներ:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում