Մշակույթ

Մոսկվայի հայկական թատրոնը լավագույնն էր Off փառատոնի «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայկական թատրոնը լավագույնն էր Off փառատոնի «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հայկական թատրոնը մասնակցել է Ավինյոնի (Ֆրանսիա)50-րդ հոբելյանական Off փառատոնին, որին ներկայացրել է «Une Demande De Mariage» կամ «Առաջարկ+» ներկայացումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի հայերի միությունից, ներկայացման հիմքում Չեխովի, Պուշկինի և Ֆիլատովի ստեղծագործություններն են: Ներկայացումն բեմադրել է թատրոնի գեղարվեստական տնօրեն Սլավա Ստեփանյանը:

Այն փառատոնի ընթացքում լավագույնն է ճանաչվել «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում և թատրոնի անձնակազմը Association Lyrique Artistique International de Vedene France-ի կողմից սերտիֆիկատներ է ստացել լավագույն ռեժիսուրայի, գեղարվեստական ստեղծագործության ադապտացիայի, լավագույն տղամարդու, կնոջ գլխավոր դերի համար:

«Պետք է նշել, որ դեռևս 2013 թվականին Ավինյոնում հաջող ելույթից հետո մեր թատրոնի վրա ուշադրություն դարձրին ֆրանսիացի պրոդյուսերները և զբաղվեցին դրա առաջխաղացմամբ` եվրոպական շուկայում»,- նշել է Սլավա Ստեփանյանը` հավելելով, որ ֆրանսիացի պրոդյուսերների շնորհիվ իրենք մի շարք երկրներում են հանդես եկել, իսկ Փարիզում և Էքս-Ան-Պրովանսում հյուրախաղեր կունենան 2016-ի գարնանը: Բացի այդ, առաջարկվել է հյուրախաղերով հանդես գալ Բուենոս Այրեսում: Իր 13-րդ թատերաշրջանը թատրոնը կսկսի սեպտեմբերի 18-ին Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում