Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆասթ Բանկի աջակցությամբ հուլիսի 19-21-ը Սևանում կայացել է հեղինակային երգի 10-րդ «Հուսո առագաստ» միջազգային փառատոնը: Երեք օրվա ընթացքում հանդիսատեսը վայելել է փառատոնի նախնական փուլը հաղթահարած լավագույն տասը մասնակիցների, «Բարդերի ակումբ»-ի անդամների և արտերկրից ժամանած հեղինակների կատարումները:

Ֆասթ Բանկի աջակցությամբ իրականացվող փառատոնի նպատակն է հայտնաբերել հեղինակ-կատարողների, նպաստել նրանց ստեղծագործական գործունեությանը, բեմ տրամադրել, ինչպես նաև արդեն ճանաչված հեղինակ-կատարողների և հեղինակային երգի սիրահարների հետ շփում ապահովել:  

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը, կարևորելով երգարվեստի բնագավառում բազմազանությունն ու երիտասարդների ներգրավումը, նշել է․ «Այն երիտասարդներն, ովքեր ինտեգրվել են այս փառատոնին, այն փառատոնային ավանդույթը, որը ձևավորվել է այս ընթացքում, այդ ամենի մեջ մեծ դեր ունի Ֆասթ Բանկի աջակցությունը և դրա գլխավոր հովանավորությունը»։

Հեղինակային երգի եռօրյա փառատոնի ընթացքում համերգներին զուգընթաց անցկացվել են նաև վարպետաց դասեր, եղել է փորձի փոխանակում։

Ֆասթ Բանկը շարունակաբար «Բարդերի» ակումբի կողքին է և երկար տարիների ընթացքում աջակցում է դրա նախագծերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում