Մարզային

ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկում Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի վերականգնման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկում Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի վերականգնման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Աճեմյան փողոց 2 հասցեում գտնվող (այստեղ նկարահանվել է «Իմ մանկության տանգո»-ն ֆիլմի «վառեմ-մարեմ» դրվագը) հուշարձան շենքի ներսում վնասվել է մեկ կիսաքանդ միջնապատ, պատշգամբի 1 արգելապատնեշ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Հուշարձանը արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է վթարայինի կարգավիճակ ունեցող ավելի քան 600 հուշարձանների ցանկում։ Նախարարությունը համագործակցում է գործընկեր գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ հուշարձանի վերականգնման և հետագա օգտագործման խնդիրը լուծելու ուղղությամբ»,- հայտնում են նախարարությունից՝ հավելեով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում