Մշակույթ

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի բազմադարյա հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի բազմադարյա հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն»-ը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կոչ անելով հավատարիմ մնալ սեփական առաքելությանը և իր մանդատի շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի բազմադարյա հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել 2020-2023 թթ․ պատերազմների և արցախահայության էթնիկ զտումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական և մշակութային ժառանգության դրությանը, Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և սրբավայրերի քանդմանը, պղծմանը, յուրացման անժխտելի փաստերին, հայկական գերեզմանատների նկատմամբ իրականացվող «ճանապարհաշինարարական» վանդալիզմին, ազգային-պատմական կառույցների քանդմանը և այն բոլոր հանցանքներին, որոնք մեկ բառով կարելի է բնորոշել որպես էթնոցիդ՝ մշակութային ցեղասպանություն։

«Մենք շարունակում ենք հավատացած մնալ, որ հայկական պատմական-մշակութային ժառանգության անվտանգությունը հնարավոր է լավագույնս ապահովել միայն այդ ժառանգության կրողների՝ արցախահայության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի պարագայում»,- նշված է նամակի մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում