FOX NEWS-ը Հայաստանն ընդգրկել է «Հանգստի դրախտավայրերի վերածված նախկին պատերազմական գոտիների» շարքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիվ-անհամար եկեղեցիներով ու վանքերով հպարտացող Հայաստանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն է դառնում Միացյալ Նահանգներից եկող զբոսաշրջիկների համար: Այն նաև սահմանափակ ֆինանսական միջոցներով ճանապարհորդող եվրոպացի զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է ամերիկյան հայտնիFOX NEWSհեռուստաընկերության կայքը` հանգստի դրախտավայրերի վերածված նախկին պատերազմական գոտիների մասին հոդվածում:

Հայաստանին վերաբերող հատվածում ամերիկյան լրատվամիջոցը նշում է, որ 2014 թվականին մեր երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիների թիվն աճել է 11.3 տոկոսով` հասնելով ավելի քան 1.2 միլիոնի: «Լեռնոտ բնաշխարհը լեռնագնացության և բացօթյա հանգստի անսպառ հնարավորություններ է ընձեռում: Հայաստանը նաև առաջին երկիրն է, որ պետականորեն ճանաչել է քրիստոնեությունը: Այն հպարտանում է է իր անհամար եկեղեցիներով և վանքերով, որոնց մուտքն անվճար է»,- նշում է հոդվածագիրը` հավելելով, որ հասարակական փոխադրամիջոցները և առհասարակ ամեն ինչ այստեղ շատ մատչելի է:

Անդրադառնալով մայրաքաղաք Երևանի պատմությանը` FOX NEWS–ը նկատում է, որ մեր քաղաքին խորթ չեն պատմական վայրիվերումները: 1512-1735 թվականներին այն մի քանի անգամ գրավվել է Պարսկաստանի ու սուլթանական Թուրքիայի կողմից: Սակայն ամենից շատ հայերի հիշողությունում դրոշմվել են 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության սարսափները:

Հայաստանից բացի լրատվամիջոցն անդադարձել է Կոլումբիային, Հարավային Աֆրիկային, Նիկարագուային, Հյուսիսային Իռլանդիային, Ռուանդային, Խորվաթիային, Բուրմային և Յամայկային:

Հայերեն English Русский

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները

ՄԱԿ-ը կամ հիմնովին կբարեփոխվի, կամ նրա փոխարեն կստեղծվի նոր կազմակերպություն․ քաղաքագիտական տեսակետ

Թրամփը Ճապոնիայի վարչապետի հետ քննարկել է տնտեսական գործընկերության ամրապնդման վերաբերյալ հարցեր

Գավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար