Միջազգային

Չեխիայի փոխվարչապետն առաջարկել է փախստականների համար անմիջապես փակել Շենգենյան գոտին

1 րոպեի ընթերցում

Չեխիայի փոխվարչապետն առաջարկել է փախստականների համար անմիջապես փակել Շենգենյան գոտին

ՊՐԱՀԱ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշն առաջարկել է փախստականների համար փակել Շենգենյան գոտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է Novinky.cz-ը:

«Շենգենյան գոտու արտաքին սահմաններն անհրաժեշտ է անմիջապես փակել և պաշտպանել նրա տարածքն անօրեն միգրանտների ալիքից»,- հայտարարել է նա: Անդրեյ Բաբիշի կարծիքով` Մակեդոնիան և Բուլղարիան չեն կարողանում ինքնուրույն զբաղվել փախստականների ալիքով և ՆԱՏՕ-ի կառույցների միջամտության անհրաժեշտություն են զգում` այդ հարցի լուծման գործում:

Նա նաև առաջարկել է Թուրքիայի տարածքում փախստականների համար ստեղծել խոշոր ճամբար և բաժանել երկու մասի` օգնության կարիք ունեցողների և տնտեսական միգրանտների, «ովքեր ձգտում են Եվրոպա, որպեսզի այստեղ համարվեն անգործ և անմիջապես ստանան սոցիալական օժանդակություն»:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան նպատակահարմար է համարում փախստականների գրանցման կենտրոնների ստեղծումն այնպիսի երկրներում, ինչպիսք են Հունաստանն ու Իտալիան, հենց այս տարի:

Լուսանկարը`AFP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում