Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Իսրայելի, Իրանի, Վիետնամի և Կորեայի հետ տնտեսական կապերի սերտացումը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Միջոցառմանը մասնակցել են խորհրդի անդամներ` ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշեվսկին, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ Բակիտժան Սագինտաևը, Ղրղզստանի փոխվարչապետ Վարելի Դիլը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, ինչպես նաև Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի անդամները (նախարարներ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին եվրասիական տնտեսական հանձնոժողովի մամուլի ծառայությունից, խորհուրդը դիտարկել է մի շարք առաջնային հարցեր, որոնք վերաբերել են տնտեսությանը, ֆինանսական քաղաքականությանը, տեխնիկական կարգավորումներին, էներգետիկային և ենթակառուցվածքներին:

Մասնավորապես, խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձրել երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության հարցերին: Նիստում անդրադարձ է կատարվել Իսրայելի հետ հետագա համագործակցությանը, այդ թվում ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսկման հնարավորությանը: Խորհուրդն առևտրատնտեսական կապերի սերտացման որոշում է կայացրել Կորեայի Հանրապետության, ինչպես նաև Իրանի իսլամական Հանրապետության հետ: Հանձնաժողովի խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի միջոցառումները:

Հայերեն Русский

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է հսկողական աշխատանքներ