Մշակույթ

Քրիստիան Բեյլը Մայքլ Մանի նոր ֆիլմում մարմնավորելու Է իտալացի ավտոմրցարշավորդ Էնցո Ֆերարիին

2 րոպեի ընթերցում

Քրիստիան Բեյլը Մայքլ Մանի նոր ֆիլմում մարմնավորելու Է իտալացի ավտոմրցարշավորդ Էնցո Ֆերարիին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը Մայքլ Մանի նոր ֆիլմում մարմնավորելու Է իտալացի կոնստրուկտոր եւ ավտոմրցարշավորդ Էնցո Ֆերարիին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

Կինոնկարի սցենարը կդառնա Բրոք Յետսի «Էնցո Փերարի. տղամարդ, մեքենաներ, մրցարշավներ» գրքի ադապտացումը, որը հրապարակվել Է 1991 թվականին: Նկարահանումները պետք Է սկսվեն հաջորդ ամռանը:

Ժապավենում գործողությունը տեղի Է ունենալու 1957 թվականին: Այն պատմելու Է ավտոմոբիլաշինության շուկայում ընկերության վերելքի մասին: Բայոպիկում տեղ կգտնվի նաեւ սիրո համար. Մանը կնոջ դերի համար դիտարկում Է մի քանի դերասանուհիների:

Deadline-ը նշում Է, որ «Կծկացավեր»-ի ռեժիսորը փորձում Է այդ նախագիծն իրականացնել արդեն 15 տարի: Որոշ ժամանակ առաջ կինոնկարը մշակվում Էր ռեժիսոր եւ սցենարիստ Սիդնի Փոլաքի հետ համագործակցությամբ:

Կինոնկարի ստեղծողներն այն Տորոնտոյի կինոփառատոնին կներկայացնեն այս տարի, որպեսզի ներդրողներ գտնեն:

Բեյլը եւ Մանը ավելի վաղ արդեն միասին աշխատել են «Ջոննի Դ.» դրամայի վրա, որտեղ նկարահանվել են նաեւ Ջոնի Դեփը, Մարիոն Քոթիյարը եւ Ջեյսոն Քլարքը:

Մանը «Վերջին մոհիկանը», «Գործակիցը» եւ այլ ֆիլմերի հեղինակն Է: Առայժմ նրա վերջին աշխատանքը «Կիբեռ» թրիլերն Է, որում գլխավոր դերը խաղում Է Քրիս Հեմսֆորթը: Ռեժիսորը չորս անգամ անվանակարգվել Է «Օսկար»-ի մրցանակի համար:

«Ոսկե գլոբուսի» եւ «Օսկարի» դափնեկիր Բեյլը հայտնի Է որպես Բեթմենի դերակատար Քրիստոֆեր Նոլանի եռերգությունում: Դերասանը նկարահանվել Է «Հավասարակշռություն», «Մեքենավարը», «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ այլ ֆիլմերում:

Էնցո Ֆերարին «Ֆերարի» ավտոմոբիլաշինական ընկերության եւ ավտոմրցարշավի համանուն թիմի հիմնադիրն Է: Ընկերությունը հիմնվել 1929 թվականին: Ավտոմեքենաների ավանդական գույնը կարմիրն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում