Պաշտոնական

Երիտասարդները պետք է լինեն ազգային գաղափարախոսության կրողները. Գալուստ Սահակյան

2 րոպեի ընթերցում

Երիտասարդները պետք է լինեն ազգային գաղափարախոսության կրողները. Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 20-ին հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի մասնակիցների հետ: Այս տարի հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին, և մասնակիցները Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդներն են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը ներկա է եղել «Բազե-2015»-ի մարզական միջոցառումներից մեկին, որի ընթացքում երիտասարդները ցուցադրել են իրենց սպորտային հմտությունները:

Գալուստ Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ կարելի է հայաստանյան ամառը երիտասարդական համարել հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ, որոնք համախմբում են հայ երիտասարդներին, հնարավորություն տալիս նրանց շփվելու միմյանց հետ, ինքնադրսեւորվելու:

ԱԺ նախագահը փաստել է, թե տարիներ շարունակ հետեւում է «Բազե»-ի գործունեությանը եւ սիրով ականատես լինում երիտասարդների կազմակերպած մարզական եւ մշակութային միջոցառումներին, հավաքին այցելած հյուրերի հետ շփումներին:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ հենց երիտասարդները պետք է լինեն ազգային գաղափարախոսության կրողները, ազգային մշակույթի ու սովորույթների պահապանները:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանի գործունեությանը, երիտասարդների ներգրավվածությանը երկրի ներքին եւ արտաքին կյանքին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում