Արցախ

Աշոտ Ղուլյանն ընդունել է Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանն ընդունել է Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ պատվիրակության առաջին հանդիպումը պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պատկերացում կտա Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված հաջողությունների մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ազգային ժողովի, որպես պետական համակարգի կարևոր ինստիտուտի դերակատարությունը` նշելով, որ քաղաքացիներն աստիճանաբար պետք է զգան օրենսդիր մարմնի ազդեցությունը: Քննարկմանը կողմերը կարևորել են երկու հանրապետությունների Մարդու իրավունքների ինստիտուտների համագործակցության հնարավոր ուղիները և աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը և ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում