Մշակույթ

Ռեժիսոր Ջեյմս Գրեյը ձեռնամուխ Է եղել «Լքված Z քաղաքը» ֆիլմի նկարահանումներին

3 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Ջեյմս Գրեյը ձեռնամուխ Է եղել «Լքված Z քաղաքը» ֆիլմի նկարահանումներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյը Բելֆասթ քաղաքում (Հյուսիսային Իռլանդիա) ձեռնամուխ Է եղել իր նոր՝ «Լքված Z քաղաքը» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Variety հանդեսը: «Նկարահանումները Հյուսիսային Իռլանդիայի տարածքում կշարունակվեն հինգ շաբաթ,-նշել Է նա:-Դրանից հետո ստեղծագործական բրիգադը կտեղափոխվի Կոլումբիա, որտեղ դրանք կշարունակվեն սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում»:

Ֆիլմը հիմնված Է ամերիկացի հայտնի լրագրող եւ գրող Դեւիդ Գրանի՝ 2009 թվականին լույս տեսած համանուն վավերագրական վեպի վրա: Նա պատմում Է բրիտանացի հայտնի ճանապարհորդ, փոխգնդապետ Փերսիվալ Ֆոսեթի մասին, որը 1925 թվականին կորել Է Բրազիլիայում՝ փորձելով Ամազան գետի ափերին գտնել գաղտնի քաղաքը, որը հայտնի Է որպես Z:

Հայտնի դերասան Բրեդ Փիթը ձեռք Է բերել Գրանի վեպի նկատմամբ իրավունքը եւ կինոնկարի պրոդյուսերն Է: Սկզբնապես նա մտադրվել Էր խաղալ Ֆոսեթի դերը, սակայն հետո անսպասելիորեն մտափոխվեց: Այդ դերի հաջորդ թեկնածուն դարձավ բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը: Բայց նրա մոտ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ առաջացան:

Արդյունքում՝ փոխգնդապետ Ֆոսեթի դերը կխաղա բրիտանացի դերասան Չառլի Հանեմը: Նա ճանաչում Է ստացել «Անարխիայի որդիները» ամերիկյան հեռուստասերիալին (2008-2014) մասնակցելու շնորհիվ:

«Լքված Z քաղաքը» կինոնկարի գլխավոր դերերում նաեւ նկարահանվելու են բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը եւ դերասանուհի Սիենա Միլլերը: Օգոստոսի 19-ին հայտարարվել Է, որ նրանց կմիանա 19-ամյա Թոմ Հոլանդը, ով վերջերս Սարդ մարդու դերի պարտավորագիր Է ստորագրել համանուն սերիալի հերթական ֆիլմում, որի նկարահանումներն սկսվելու են ընթացիկ տարվա վերջին:

Ռեժիսոր Ջեյմս Գրեյը ճանաչում Է ստացել 1994 թվականին իր «Փոքրիկ Օդեսան» դեբյուտային լիամետրաժ ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո: Կինոնկարը Վենետիկի 51-րդ փառատոնում «Արծաթե առյուծ» մրցանակն Է նվաճել լավագույն ռեժիսուրայի համար:

Սպասվում Է, որ «Լքված Z քաղաքը» ֆիլմը վարձույթ դուրս կգա 2016 թվականի վերջին կամ 2017 թվականի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում