Իտալիայում մարմնավաճառուհիներին կպարտավորեցնեն համազգեստ կրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլան – Կրեմոնա մայրուղում աշխատող իտալացի մարմնավաճառուհիներին կպարտավորեցնեն իրենց բաց վերնաշապիկները ծածկել լուսանդրադարձիչ բաճկոնակներով, իսկ մինի-շրջազգեստները փոխարինել տաբատներով: Այս առաջարկությամբ հանդես են եկել Սպինո դ’Ադդա քաղաքի իշխանությունները, որպեսզի բարձրացնեն ճանապարհների անվտանգությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Պաշտոնյաների կարծիքով՝ սեքս-ինդուստրիայի աշխատավորուհիները վտանգավոր իրավիճակներ են ստեղծում մայրուղում եւ պետք Է հատուկ հագուստ կրեն, ինչպես ճանապարհային բանվորները:

Ծրագրվում Է, որ այս կանոններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից: Նրանց, ովքեր կհրաժարվեն հետեւել նորամուծություններին, սպառնում Է տուգանք 500 եվրոյի չափով: Կրկնական խախտման դեպքում մարմնավաճառուհիներին կտանեն ոստիկանական տեղամաս:

Ինչպես նշել Է The Independent-ը, «Էքսպո-2015» միջազգային ցուցահանդեսի կապակցությամբ, որը Միլանում տեղի Է ունենում մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, եկվորների հաշվին հարստանալ ձգտող մարմնավաճառուհիների թիվն աճել Է 15 հազարով:

Իտալիայում մարմնավաճառությունն օրինականացված չԷ, սակայն օրենքով թույլատրվում Է մասնավոր կարգով ինտիմ ծառայություններ մատուցել: Պատիժը տարածվում Է սոսկ սուտենյորների եւ մարդավաճառների վրա: Կազմակերպված մարմնավաճառությունը, այդ թվում՝ հասարակաց տները, երկրում արգելված են 1958 թվականից:

Հայերեն Русский

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

25 տարի ստեղծելով հարմարավետություն․ «Կոնսէլ»-ը նշում է հիմնադրման 25-ամյակը

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ