Հայաստանը կին բնակչության գերակշռության ցուցանիշով 7-րդն է աշխարհում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենից շատ կին բնակչություն ունեցող երկիրը Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկանէ, որտեղ 100 տղամարդուն բաժին է ընկնում 118.3 կին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով i100.independent.co.ukլրատվական կայքը, այս մասին նշվում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի հրապարակած տվյալներում:
Հաջորդը Լատվիան է, Լիտվիան, Կյուրասաոն, Գուատելուպեն, Ուկրաինան և Հայաստանը:
ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում 100 տղամարդուն բաժին է ընկնում 115.5 կին: