Մշակույթ

Շերոն Սթոունը չարագործի դեր Է խաղալու «Վայրենացածը» ֆիլմում

2 րոպեի ընթերցում

Շերոն Սթոունը չարագործի դեր Է խաղալու «Վայրենացածը» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունն «Վայրենացածը» դրամատիկական ֆիլմում նկարահանվելու պարտավորագիր Է ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hollywood Reporter հանդեսը:

«Սթոունը չարագործի դեր Է խաղալու»,-նշում Է հրատարակությունը: Կինոնկարի ռեժիսորը ֆրանսիացի վարպետ Ալեքս Ռինարիվելոն Է: Ֆիլմը պատվիրվել Է վերջերս ստեղծված ESX Entertainment կինոընկերության կողմից, որը հայտարարել Է, թե ուշադրությունը կենտրոնացնում Է «ոգեշնչող կենսական պատմությունների վրա»:

«Վայրենացածը» ֆիլմը պատմում Է Ստելլա Դեւիս անունով կնոջ մասին, որը փորձում Է իր ռանչոն փրկել կալանավորների օգնությամբ վայրի ձիերի բուծման շնորհիվ, կալանավորներ, որոնք մասնակցում են վերադաստիարակման ծրագրերին: «Կինն աստիճանաբար հասկանում Է, որ սեփական դժբախտությունների դեմ լավագույն դեղամիջոցը այլ մարդկանց օգնելն Է»,-նշվում Է ֆիլմի նախագծին կից մեկնաբանության մեջ:

Շերոն Սթոունը խաղում Է Ստելլա Դեւիսի եւ նրա կենսական սկզբունքների ընդդիմախոսի դերը: Նկարահանումները կսկսվեն հաջորդ շաբաթ Նապա դաշտավայրում (Կալիֆոռնիայի նահանգ):

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ֆիլմը ESX Entertainment կինոընկերության առաջին նախագծերից մեկն Է, որն ստեղծվել Է ամերիկյան Lucas Oil Products հայտնի ֆիրմայի կողմից:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում