Միջազգային

Ադենն առաջիկա տարիներին կմնա Եմենի մայրաքաղաք

2 րոպեի ընթերցում

Ադենն առաջիկա տարիներին կմնա Եմենի մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի մեծությամբ երկրորդ քաղաք Ադենը, որը համարվում է Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերի հենակետը, առաջիկա հինգ տարիների ընթացքում կպահպանի երկրի մայրաքաղաքի կարգավիճակը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին օգոստոսի 16-ին հայտարարել է Ադենի նահանգապետ Նաիֆ ալ Բաքրին: Նրա խոսքով` երկրի նախագահն առաջիկա օրերին կայցելի Ադեն:

Ավելի վաղ` հուլիսի 17-ին, Եմենի վարչապետ Խալեդ ալ Բախախը հայտարարել էր Ադենի ազատագրման մասին: Այն նախագահի կողմնակից ուժերի առաջին մեծ հաջողությունն է:

Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:

Լուսանկարը` EPA

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում