Պաշտոնական

ԱԺ նախագահը պարգևատրել է Վարդգես Մահտեսյանին

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը պարգևատրել է Վարդգես Մահտեսյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 14-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի հայկական կրոնական խմբի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ Կիպրոսի հայ համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը Վարդգես Մահտեսյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հայանպաստ գործունեության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում