«Բազե 2015»-ին Արարատի մարզը կներկայանա նարնջագույն ճակատում

1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ծաղկաձորում կայանալիք «Բազե 2015» ամենամյա հավաքին Արարատի մարզից կմասնակցի ինը ներկայացուցիչ եւ մեկ ղեկավար, որոնք ընտրվել են հուլիսի 17-ին կայացած նախընտրական փուլի ընթացքում: Նարնջագույն ճակատում հանդես եկող մասնակիցները կմրցեն ինն անվանակարգերում (նորաձեւություն, երգ, պար, բազկամարտ, նկարչություն, ֆուտբոլ, ինտելեկտուալ եւ այլն): Oգոստոսի 17-22-ը կայանալիք հավաքի համար մարզից ներկայացված են եղել 35 երիտարասարդների հայտեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանն ասաց, որ երիտասարդները ոգեւորված եւ մարտական են տրամադրված: Նրանք ամեն օր անց են կացնում պարապմունքներ եւ փորձեր՝ հավուր պատշաճի ներկայանալու եւ մրցանակային տեղեր նվաճելու նպատակով: «Ամեն բան պետք է անենք, որպեսզի միասնական ուժերով հաջողության հասնենք: Արարատի մարզի թիմը շատ ակտիվ է եւ շուտով իր մասին լսեցնել կտա»,-ընդգծեց նա:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն English

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում