Միջազգային

Դոնբասից շուրջ 100 հազար մարդ Է ժամանակավորապես տեղափոխվել Բելառուս

1 րոպեի ընթերցում

Դոնբասից շուրջ 100 հազար մարդ Է ժամանակավորապես տեղափոխվել Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասում շարունակվող հակամարտության կապակցությամբ այնտեղից Ուկրաինայի շուրջ 100 հազար քաղաքացիներ են ժամանակավորապես տեղափոխվել Բելառուսի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին Կիեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:

«Դա վերաբերում Է միայն այն քաղաքացիներին, որոնք ծանր իրադրության պայմաններում Բելառուսի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնել: Խոսքը փախստականների մասին Է, որոնց թիվը մեզ մոտ շուրջ 100 հազար Է»,-ասել Է Մակեյը:

Նախարարը նշել Է, թե այն, որ Բելառուսն ընդունել Է այդ մարդկանց, «բնավ չի նշանակում Դոնեցկի եւ Լուգանսկի տարածաշրջանների ճանաչումը որպես առանձին հանրապետություններ»:

Մակեյն ասել Է, որ դոնբասցի վերաբնակներին անվճար երթեւեկելու հնարավորություն Է տրամադրվում Բելառուսի վճարովի ավտոմոբիլային ճանապարհներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում