Մշակույթ

Ջեյն Ֆոնդան կինեմատոգրաֆում անկնառու ձեռքբերումների համար արժանացել Է Քիրք Դուգլասի մրցանակին

2 րոպեի ընթերցում

Ջեյն Ֆոնդան կինեմատոգրաֆում անկնառու ձեռքբերումների համար արժանացել Է Քիրք Դուգլասի մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան արժանացել Է հեղինակավոր Քիրք Դուգլասի մրցանակին, որը կինեմատոգրաֆում ունեցած անկառու ձեռքբերումների համար հանձնվում Է Սանտա Բարբարայի Միջազգային կինոփառատոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հայտարարվել Է Հոլիվուդում:

«Ջեմս Ֆոնդան հաստատ ճիշտ գեներ ունի,- հայտարարել Է 98-ամյա Դուգլասը՝ հայտնելով նոր դափնեկրի մասին:-Նրա դերասանական խաղը սահմանում Է ստանդարտներ, որոնք շատ դժվար Է կրկնել»: Մրցանակի հանձնումը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ին կայանալիք գալա-ընթրիքի ժամանակ:

Դերասանական ընտանիքում ծնված Ջեյն Ֆոնդան կինոյում սկսել Է նկարահանվել վաղ տարիքում: Նա լայն ճանաչում Է ստացել 1969 թվականին ռեժիսոր Սինդի Փոլաքի «Ուժասպառ ձիերին գնդակահարում են, այնպես չԷ՞» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո: Կինոնկարը պատմում Է ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի ժամանակների մասին:

Իր դերասանական կարիերայի ընթացքում Ֆոնդան արժանացել Է բազմաթիվ պարգեւների, ներառյալ երկու «Օսկար»-ը «Կնոջ լավագույն դերի համար»: Դերասանուհին 77 տարեկանում շարունակում Է նկարահանվել: Այսպես, այս տարի Էկրան Է բարձրացել նրա «Երիտասարդություն» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Կաննի փառատոնում:

Այժմ Ջեյն Ֆոնդան նկարահանվում Է «Գրեյսը եւ Ֆրենքին» կատակերգական հեռուստասերիալի երկրորդ տարեշրջանում, որը պատվիրվել Է Netflix մուլտիմեդիական ընկերության կողմից:

Կինեմատոգրաֆում ունեցած անկառու ձեռքբերումների համար մրցանակը 10 տարի առաջ ստեղծվել Է հոլիվուդյան հանրաճանաչ դերասան Քիրք Դուգլասի կողմից: Նախորդ տարիներին դրան արժանացել են Հարիսոն Ֆորդը, Ջոն Տրավոլտան, Ռոբերտ դե Նիրոն, Մայքլ Դուգլասը, Ջեսիկա Լենգը եւ Քվենտին Տարանտինոն:

Սանտա Բարբարայի 31-րդ Միջազգային կինոփառատոնը բացվելու Է 2016 թվականի փետրվարի 3-ին եւ աշխատելու Է 11 օր: Ավանդաբար նրա ծրագիրը կազմվում Է անկախ կինեմատոգրաֆիստների աշխատանքներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում