Մշակույթ

Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվելու Է ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Դեւը Սպիտակ քաղաքում» ֆիլմում

3 րոպեի ընթերցում

Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվելու Է ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Դեւը Սպիտակ քաղաքում» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրաճանաչ դերասան Լեոնարդո դի Կապրիոն խաղալու Է ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Դեւն Սպիտակ քաղաքում» կինոնկարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety հանդեսին:

«Դրանով իսկ «Ուոլ սթրիթի գայլը» կինոնկարում համատեղ աշխատանքից երկու տարի անց Սքորսեզեն եւ Լեոնարդո դի Կապրիոն կրկին մասնակցում են նոր նախագծի»,-նշում Է հրատարակությունը:

Կինոնկարը հիմնված Է ամերիկացի լրագրող Էրիկ Լարսոնի «Դեւն Սպիտակ քաղաքում. սպանություն, կախարդություն ու խելագարություն ցուցահանդեսում, որը փոխեց Ամերիկան» վավերագրական վեպի վրա: 2003 թվականին հրատարակված գրքի հիմքում իրական իրադարձություններ են, այն պատմում Է 1893 թվականին Չիկագոյի Համաշխարհային ցուցահանդեսի եւ սերիական մարդասպան Հենրի Հոլմսի մասին: Նրան վերագրվում Է 200 սպանություն:

Հոլմսն իր հանցագործությունների համար օգտագործել Է ցուցահանդեսի մոտակայքում գտնվող հյուրանոցը:

Վեպը նվաճել Է 11 գրական մրցանակ, ներառյալ Էդգար Պոյի 2004 թվականի մրցանակը՝ «Լավագույն վավերագրական դետեկտիվ» կատեգորիայում:

Վեպի Էկրանավորման իրավունքը 2007 թվականին ձեռք Էր բերել Paramount Pictures կինոստուդիան: Մի քանի տարի ստուդիան համառորեն փնտրում Էր վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու հնարավորություն: Ինչ-որ մի պահի բանակցություններ Էին վարվում հանրահայտ դերասան Թոմ Քրուզի հետ, որին առաջարկվել Էր գլխավոր դերը: Սակայն նախագծի իրականացմանը խանգարում Էին տարբեր հանգամանքներ:

Այժմ Paramount Pictures-ը հասել Է իր նպատակին՝ ստանալով Մարտին Սքորսեզեի եւ Լեոնարդո դի Կապրիոյի՝ նախագծին մասնակցելու համաձայնությունը: Նրանք երկուսը նաեւ «Դեւն Սպիտակ քաղաքում» ֆիլմի պրոդյուսերներն են: Առաջիկայում կհրապարակվի, թե ինչ ժամանակացույցով են աշխատելու կինոնկարի վրա, եւ երբ այն կհայտնվի վարձույթում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Դի Կապրիոն հենց նոր Է Արգենտինայում ավարտել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումները:

Ֆիլմը Էկրան կբարձրանա դեկտեմբերի 25-ին եւ կհասցնի պայքարել 2016 թվականի «Օսկար»-ի համար:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում