Սիրիայի հատուկ ծառայության ուժերը ձերբակալել են նախագահ Ասադի բարեկամներից մեկին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հատուկ ծառայության ուժերը ձերբակալել են Սուլեյման Հիլալ ալ Ասադին, ով նախագահ Բաշար ալ Ասադի բարեկամներից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խադար Սալիմը նշել է, որ նա ձերբակալվել է օգոստոսի 10-ի երեկոյան` ժամը 9-ին, Լաթաքիայի շրջանի ագարակներից մեկում: Սուլեյման Հիլալ ալ Ասադը մեղադրվում է սիրիական բանակի սպայի սպանության մեջ:

Արաբական այլ աղբյուրների տեղեկացմամբ` Սուլեյման Հիլալ ալ Ասադը դժգոհել է սիրիական բանակի սպա Հասան աշ Շեյխից, ով հրաժարվել է առաջ թողնել նրա մեքենան: Նա բարեկամների աչքի առաջ կրակել է սպայի վրա: Դեպքից հետո Լաթաքիայում բնակիչները հանրահավաք են կազմակերպել՝ պահանջելով նրան պատասխանատվության ենթարկել:

Տեղեկություններ են հաղորդում, որ Սուլեյման Ասադի հայրը՝ Հիլալ Ասադը, Լաթաքիայում սիրիական ուժերի ղեկավարն էր, ով զոհվել էր 2014թ.-ին ահաբեկչական խմբավորումների կողմից Քեսաբի վրա հարձակվելու ժամանակ:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ