Հասարակական

Հայ աղջկան ամուսնության առաջարկ են արել Արարատի գագաթին

1 րոպեի ընթերցում

Հայ աղջկան ամուսնության առաջարկ են արել Արարատի գագաթին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աղջկան ամուսնության առաջարկ են արել Արարատ լեռան գագաթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին Արարատ լեռան գագաթ հասած արշավախմբի մասնակից Ահարոն Քամմինգսն իր հայ ընկերուհուն` Պերճուհի Կաժոյանին, ամուսնության առաջարկ է արել:

«Արարատ բարձրանալիս յուրաքանչյուր քայլը շատ հուզիչ էր, մանավանդ` գագաթին, որտեղ հավելյալ դժվարություն էր թթվածնի պակասը: Հասնելով գագաթին` բոլորս գրկախառնվել էինք և անչափ հուզված էինք: Ընկերս իր հեռախոսը տվեց ընկերուհուս ու խնդրեց, որ նկարի: Այդ պահին ընկերս սկսեց հուզիչ ճառ ասել, սակայն ես արդեն բառերը չէի լսում, և այնուհետ ծնկի իջավ՝ Արարատի գագաթին», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պերճուհի Կաժոյանը:

Կանանց իրավունքնորի պաշտպանության ոլորտում աշխատող Պերճուհին հացելեց, որ, ինչպես և ցանկացած հայ, նա էլ է երազել բարձրանալ Արարատ լեռան գագաթը: Այս տարվա մարտից զույգն սկսել է մարզվել՝ բարձրանալով Հայաստանի տարբեր լեռներ: Եվ վերջապես օգոստոսի 2-ին լեռան ստորոտից ճանապարհ են ընկել և օգոստոսի 5-ին հասել են գագաթ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում