Միջազգային

Ֆրանսիայի արեւելքում բռնկած հրդեհը գրեթե 100 հեկտար տարածք Է ընդգրկել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արեւելքում բռնկած հրդեհը գրեթե 100 հեկտար տարածք Է ընդգրկել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջները, երկրորդ օրն Է՝ գրեթե 100 հեկտար տարածք ընդգրկած կրակի դեմ պայքարում են Ֆրանսիայի արեւելքի Ռոնա դեպարտամենտի Բոժե կոմունայում, որտեղ, մասնավորապես, արտադրվում Է ամբողջ աշխարհում հայտնի Բոժոլե-նուվո գինին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հաղորդել Է Radio Scoop-ը:

Բնական հրդեհը Բոժեում բռնկել Է նախօրյակին: Ըստ վերջին տվյալների, կրակը ոչնչացրել Է արդեն շուրջ 100 հեկտար հող, այրվել Է մեկ տուն, նրա բնակիչները տարհանվել են: Տեղում աշխատում Է շուրջ հարյուր հրշեջ, ինչպես նաեւ կրակի վրա ջուր նետող ինքնաթիռ:

Առայժմ չի հաջողվել տեղայնացնել բռնկումը: Հրդեհի պատճառ կարող Էին դառնալ գյուղատնտեսական ագրեգատները, այժմ Ֆրանսիայում բերքավահավաքի եռուն շրջան Է: Աշխատող մեքենաներից թռչող կայծերը կարող Էին հրկիզել ուժեղ տապից ու երաշտից չորացած խոտը:

Սաստիկ քամու եւ տապի պայմաններում հրշեջներն զգուշանում են, որ կրակի ճարակած տարածքը առաջիկա ժամերին կարող Է զգալիորեն մեծանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Fotolia

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում