Քոեն եղբայրներն Էկրանավորում են Ռոս Մաքդոնալդի «Կեղտոտ փողեր»-ը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ռեժիսորներ Ջոել եւ Իթան Քոեն եղբայրները ձեռնամուխ են եղել գրող Ռոս Մաքդոնալդի «Կեղտոտ փողեր» վեպի Էկրանավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հաղորդել են հոլիվուդյան զանգվածային լրատվամիջոցները:
Քոեն եղբայրները ոչ միայն սցենարն են գրելու, այլեւ լինելու են ֆիլմի ռեժիսորները:
«Կինոնկարը պատվիրվել Է Warner Bros. կինոստուդիայի կողմից,-նշում Է Variety հանդեսը:-Նրա գործընկերն Է լինելու հայտնի պրոդյուսեր Ջոել Սիլվերը, որը նախագիծը մասնակիորեն ֆինանսավորում Է իր Silver Pictures ընկերության միջոցով:
«Կեղտոտ փողեր» վեպը լույս Է տեսել 1966 թվականին: Գլխավոր հերոսը մասնավոր խուզարկու Լյու Արչերն Է, որը հաճախորդի կողմից վարձվել Է մեկ ուրիշի հետ փախած աղջկան լրտեսելու համար: Որոնումների ընթացքում Արչերն անսպասելիորեն բացահայտում Է Լաս Վեգասում եւ Լոս Անջելեսում գործող խոշոր հանցախմբի:
«Վեպի ոճը համապատասխանում Է Քոեն եղբայրների՝ «մռայլ կինեմատոգրաֆի» ժանրով արված այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են՝ «Պարզապես արյուն» թրիլերը (1984), «Բարթոն Ֆինք» սյուռեալիստական կատակերգությունը (1991) եւ «Ֆարգո» «սեւ կատակերգությունը (1996)»,-նշում Է Variety-ն:
Ջոել եւ Իթան Քոեն եղբայրները հենց նոր են ավարտել աշխատանքը «Ավե, Կեսար» կատակերգության վրա: Ֆիլմում նկարահանվել են Ջորջ Քլունին, Չենինգ Թաթումը, Թիլդա Սուինթոնը, Սքառլեթ Յոհանսոնը: Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2016 թվականի փետրվարի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP