Արմեն Մուրադյանը հանձնարարել է ծննդօգնության բուժհաստատություններում անշեղորեն հետևել առկա չափորոշիչներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի` օգոստոսի 5-ին կայացած հերթական նիստում Արմեն Մուրադյանը նշել է, որ վերջին օրերին արձանագրված մայրական 2 մահվան դեպքի մասնագիտական վերլուծություն կատարող հանձնաժողովներն արդեն աշխատում են։Այս մասի «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ես հանդիպումներ եմ ունեցել ինչպես Մերի Մարգարյանի հոր, այնպես էլ «Շենգավիթի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ և հանձնաժողովից ակնկալում եմ անաչառ ու սկզբունքային աշխատանք»,-ասել է նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կհամալվի նոր մասնագետներով։Արմեն Մուրադյանի կողմից խիստ պահանջ է դրվել ծննդօգնության բուժհաստատություններում անշեղորեն առաջնորդվել առկա գործելակարգերով և չափորոշիչներով։

ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր ծննդատներում կան հղիության վարման, պաթոլոգիաների դեպքում նրանց հոսպիտալացման, ծննդօգնության առանձին նոզոլոգիաների վարման չափորոշիչները։ Փաստվել է, որ մանկաբարձագինեկոլոգիական ոլորտն առավել չափագրված ճյուղերից մեկն է, և գործելակարգերին և չափորոշիչներին խստորեն հետևելը միայն կարող է նպաստել բժշկական օգնության որակի ապահովմանը։

Արմեն Մուրադյանը կարևորել է նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ընդգրկվածությունը ինչպես գործելակարգերի և չափորոշիչների վերանայման ու մշակման, այնպես էլ մասնագիտական կրեդիտավորման գործում։Անդրադարձ է կատարվել նաև Մայրական ու պերինատալ մահացության և հիվանդացության նվազեցման նպատակով «մազից կախված կրիտիկական դեպքերի» քննարկումներին։ Նախարարը հանձնարարել է նման բոլոր դեպքերը քննարկել Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդում։Բոլոր ծննդատներից խստորեն պահանջվել է նման դեպքերի մասին տեղեկացնել նախարարությանը։«Կրիտիկական դեպքերի քննարկումների նպատակը նման վիճակի մեջ հայտնվելու պատճառների վերհանումն է և հետագայում դրանցից հնարավորինս ապահովագրվելը»,-ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ դա ևս մեկ քայլ է մայրական մահացության ցուցանիշները նվազագույնի հասցնելու գործում։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան