Հասարակական

Կանզասի ազգային գվարդիայի ինժեներները կվերանորոգեն հայաստանյան երեք հաստատություն

1 րոպեի ընթերցում

Կանզասի ազգային գվարդիայի ինժեներները կվերանորոգեն հայաստանյան երեք հաստատություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանզասի ազգային գվարդիայի ինժեներները երկու շաբաթ վերանորոգման աշխատանքներ կիրականացնեն Հայաստանում` տարեցների տուն-ինտերնատում, հիվանդանոցի ծնարանում և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «Կտրելով ավելի քան 9200 կմ հեռավորություն՝ Երևան է ժամանել Կանզասի ազգային գվարդիայի 891-րդ ինժեներական գումարտակի, 184-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի և 190-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի ցամաքային և ռազմաօդային ուժերի ինժեներներից բաղկացած թիմը:

Կանզասի ազգային գվարդիայի ինժեներների և հայ քաղաքացիական գործընկերների համատեղ աշխատանքները կնպաստեն երեք հաստատությունների ծառայություններից օգտվող անձանց կյանքի մակարդակի բարելավմանը»,- նշվում է գրառման մեջ:

Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից ֆինանսավորվող «Հումանիտար քաղաքացիական աջակցություն» ծրագրի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում