ՄիԳ-31 կործանիչը կարող Է շահագործվել եւս թեկուզ 100 տարի. Միկոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄիԳ-31 կործանիչը կարող Է հաջողությամբ շահագործվել եւս թեկուզ 100 տարի. սա բացառիկ ինքնաթիռ Է, որը նմանօրինակը չունի արտասահմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալի խորհրդական Հովհաննես Միկոյանը՝ խորհրդային լեգենդար կոնստրուկտոր Արտեմ Միկոյանի որդին:

«Եվս թեկուզ 100 տարի այն կարող Է պաշտպանել մեր երկինքը, որովհետեւ ինքնաթիռը իսկապես բացառիկ Է: Այն պատրաստված Է պողպատից եւ տիտանից: Արագությունը ժամում 3 հազար կիլոմետր Է»,-օգոստոսի 5-ին լրագրողներին ասել Է Միկոյանը:

«Միգ» ինքնաթիռաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովի խոսքով՝ «ՄիԳ» մակնիշի ինքնաթիռներն այսօրվա դրությամբ շահագործվում են աշխարհի 56 երկրներում, դրա հետ մեկտեղ 29 պետություններում թռչում Է ՄիԳ-29-ը:

«Դա այն կոլեկտիվի վաստակն Է, որի գլուխ կանգնած Էր Արտեմ Հովհաննեսի Միկոյանը»,-ասել Է Կորոտկովը:

Նշենք, որ օգոստոսի 5-ը խորհրդային ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի ծննդյան օրն Է: Ընդամենը նրա ղեկավարությամբ մշակվել Է ինքնաթիռների ավելի քան 40 տարատեսակ: ՄիԳ-15-ը եւ ՄիԳ-21-ը համարվում են համապատասխանաբար ամենազանգվածային ռեակտիվ եւ գերձայնային մարտական ինքնաթիռներն ավիացիայի պատմության մեջ:

ՄիԳ մակնիշի ինքնաթիռներով սահմանվել են շուրջ 6 տասնյակ համաշխարհային ռեկորդներ:

Լուսանկարը` РИА Новости

Հայերեն Русский

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը