Մշակույթ

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը բացվում Է «Ռիկին եւ Ֆլեշը» ժապավենով՝ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը բացվում Է «Ռիկին եւ Ֆլեշը» ժապավենով՝ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոկառնոյի (Շվեյցարիա) միջազգային կինոփառատոնը, որը թվով 68-րդն Է, բացվում Է քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Պյացա Գրանդեում, «Ռիկին եւ Ֆլեշը» ֆիլմի ցուցադրությամբ՝ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ: Ստուգատեսի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե ընձառյուծին», հավակնում են 19 երկրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռիկին եւ Ֆլեշը» կատակերգական մելոդրաման «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջոնաթան Դեմեի նոր աշխատանքն Է, որը հանդիսականներին հայտնի Է «Գառների լռությունը» սարսափանկարով՝ Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ: Բացի Դեմեի ֆիլմից, Պյացա Գրանդեում փառատոնի հանդիսականները կարող են դիտել Անտուան Ֆուկուայի «Ձախլիկը», Ջուդ Ապաթոուի «Առանց բարդույթների աղջիկը», Մայքլ Չիմինոյի «օսկարակիր» «Եղջերու որսացողը» եւ Մարկո Բելոկիոյի «Բռունցքները գրպանում» ֆիլմը:

Ավանդաբար Լոկառնոյում գործում են երկու զուգահեռ մրցութային սեկցիաներ՝ «Ներկայիս ռեժիսորները», որտեղ ներկայացված են երիտասարդ ռեժիսորների առաջին եւ երկրորդ ֆիլմերը, եւ «Վաղվա օրվա ընձառյուծները», որտեղ մրցում են կարճամետրաժ գործերի հեղինակները: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը կողմնորոշված Է դեպի հեղինակային կինոն եւ կինեմատոգրաֆում նոր անունների հայտնաբերմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում