Տարածաշրջանային

Թուրքական բանակի ղեկավարության շարքերում կադրային փոփոխություններ կլինեն

1 րոպեի ընթերցում

Թուրքական բանակի ղեկավարության շարքերում կադրային փոփոխություններ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախագահությամբ անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում մեծապես որոշակիացվել է այդ երկրի զինված ուժերի նոր ղեկավար անձնակազմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, թոշակի անցնող գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարը: Ցամաքային զորքերի նոր հրամանատար կնշանակվի Առաջին բանակի հրամանատար Զեքի Չոլաքը:

Ծովային եւ օդային ուժերի հրամանատարների պաշտոնավարման ժամկետները մեկ տարով կերկարացվեն: Աբդուլլահ Աթայի թոշակի անցնելու կապակցությամբ Ժանդարմերիայի հրամանատար կնշանակվի Էգեյան բանակի հրամանատար Գալիբ Մենդինին:

Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը կավարտվի օգոստոսի 5-ին: Հավաքում ընդունված որոշումները կհրապարկվեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացվելուց հետո: Որոշումներն ուժի մեջ կմտնեն Էրդողանի ստորագրելուց անմիջապես հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում